Նիկոլիզմի հետևանքները և զարգացման հեռանկարները. «Հայաստան» դաշինք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 3, 24News

285458312_324143883230160_1324302820870353900_n.jpg

«Հայաստան» դաշինքը Facebook-ի իր էջում քարտեզներ է հրապարակել եւ գրառում արել․  «Նիկոլիզմի հետևանքները և զարգացման հեռանկարները

Նայի՛ր նկարին. Սա՛ էր  թավշյա հեղափոխության հետևանքը։

Մի՞թե այսպիսով մեր հազարամյա պատմությունը պիտի ավարտվի։

Արդյո՞ք մենք դա թույլ ենք տալու։

Հա՜յ մարդ, միացի՜ր, սա սովորական քարտեզ չէ, սա մեր բոլորի տունն է, որտեղ պետք է ծածանվեն միայն հայկական դրոշներ։

Մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք, երբ իրար չենք ատում։

Մենք կանգնեցնելու ենք այս հայասպան ծրագիրն ու դրա իրականացնողներին։

ԱՍՏԾՈՎ, ՈԳՈՎ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ։

Այսօր, ժամը 16:00 - ին բոլորս դեպի Ֆրանսիայի հրապարակ»:

--00--ՀԶ