Արցախի ԱԺ խոսնակը Լիբանան և Կիպրոս այցերը որակել է «ամենահաջողված հանդիպումների շարք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

1

Հունիսի 3-ին ԱՀ Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։

Խորհրդակցությանը Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, հանձնաժողովների նախագահներին ու աշխատակազմի պատասխանատուներին ներկայացրել է  Լիբանան և Կիպրոս կատարած այցի արդյունքները։ Անդրադառնալով այցի շրջանակներում ունեցած հանդիպումներին՝ Արցախի խորհրդարանի ղեկավարը դրանք իր ղեկավարած պատվիրակությունների ամենահաջողված հանդիպումների շարք է որակել։

ԱԺ նախագահը բարձր է գնահատել լիբանանահայ և կիպրահայ համայնքների հայապահպան և արցախանպաստ գործունեությունը, այդ համատեքստում մասնավորապես ընդգծել Հայ հեղափոխական դաշնակցության դերը։

--00—ԼՄ