ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ռազմական հանդերձանքի մատակարարումները. Էնթոնի Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 1, 24News

Բլինքեն Ալիև

ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ռազմական հանդերձանքի մատակարարումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին,  այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ն կանոնավոր կերպով ադապտացրել է իր ռազմական օգնությունը Կիևին ՝ վերլուծելով ուկրաինական բանակի պահանջները յուրաքանչյուր կոնկրետ փուլում:

«Եվ մենք մտադիր ենք շարունակել դա», - ընդգծել է Բլինքենը:

--00--ԱՀ