Արցախի ճակատագիրը մեծապես կախված է և կախված է եղել Երևանում ընդունվող որոշումներից․ Սոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

untitled_28_9649.thumb_.jpg

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը գրել է․

«Արցախի ճակատագիրը (վերջին տարիներին ողբերգական) մեծապես կախված է և կախված է եղել Երևանում ընդունվող որոշումներից կամ աշխատանքի արդյունքից: Դա նորմալ է՝ Երևանն է հայության ուժային, քաղաքական, ֆիանանսական և մշակութային կենտրոնը:

Նորմալ է նաև, որ Հայաստանը վարկեր է տրամադրում Արցախին, բա մեր մեծ Հայրենիքի մի մասն է:

Իսկ մանրանալը այնքան, որ ՀՀ կառավարությունն է վճարում արցախցիների կոմունալը կամ աշխատավարձը էժան և պրիմիտիվ խոսակցություն է:

Դրա շեշտադրումը նաև նպատակ է հետապնդում, հատկապես Ստեփանակերտում կայացած հանրահավաքից հետո, երեսով տալ Արցախում ապրողներին այդ փոխանցված գումարները և ատելության նոր ալիք հարուցել ղարաբաղցիների նկատմամբ մոր մոլորյալ քաղաքացիների շրջանում:

Արցախցիները և ՀՀ սահմանում ապրող մեր բնակիչները մշտապես մեզ վճարում են անվտանգությամբ, դա լա՛վ իմացեք: Հասարակ բան, եթե չլիներ Արցախի Հանրապետությունը հնարավոր պատերազմին առաջին հարված ստացողը կլինեին Հայաստանի Հանրապետության մարզերը, դրանցից հետո՝ Երևանը:

Միշտ պետք է մտածել:

Իսկ Նիկոլին՝ հեռացնել»:

--00--ՀԶ