Ըստ ձեզ՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմու՞մ, իսկ ՀՀ-ն էլ թուրք-ադրբեջանական միջա՞նցք․ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

285113907_10227527350713065_5838096543857370932_n.jpg

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համաժողովրդական շարժման հարցերին իշխանության փոխարեն պատասխանում են ոստիկանները:

Հայաստանի ու Արցախի ապագային ուղղված շատ կոնկրետ և կարևոր հարցադրումներին պատասխանում են հայ ոստիկանները, թուրքական ոճով` բիրտ ուժ կիրառելով:

Ոստիկանությու՜ն, բա հետո՞:

Հիմա ըստ ձեզ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմու՞մ, իսկ Հայաստանն էլ թուրք-ադրբեջանական միջա՞նցք:

Թե՞ դուք ուրիշ մոլորակից եք այս վճռորոշ պահին:

Սեփական անձի դեմ ուղղված արտաքին վտանգը չգիտակցելը ձեզ չի ազատում վտանգված լինելուց: Սա ականջներիդ օղ արեք, ու երբ մի օր ձեր զորամասերում ձեզ շարեն և ուղարկեն պատերազմ` կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր: Բայց արդեն ուշ կլինի»:

--00--ՀԶ