Մենք մասնակցելու ենք ԱԺ արտահերթ նիստին, քանի ուշ չէ՝ թող ՔՊ-ն վերանայի իր որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

«Մենք Ազգային ժողովի արտահերթ նիստ էինք հրավիրել, որ իշխանությունը նշեր՝ Արցախի հարցի վերաբերյալ որն է իր կարմիր գիծը, և ջրբաժան լիներ, նաև հասկանալու՝ այս մարդիկ հայոց պետականության հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ։ Նիստից իրենց հրաժարվելը նշանակում է՝ ներկայացնում են թուրք-ադրբեջանական ծրագիրը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Մենք ներկայանալու ենք արտահերթ նիստին, քանի ուշ չէ, իշխանության պատգամավորները կարող են վերանայել իրենց որոշումը և իրենց առաջարկները անեն, եթե դեմ են քվեարկելու մեր ներկայացրած նախագծին, թող իրենց հիմնավորումները բերեն»,- ավելացրեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։