Մետրոյում գնացքի տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

գնացք

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սույն թվականի մայիսի 28-ին՝ ժամը 20։47-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած գնացքի տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

Ժամը 21:07-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։

--00--ԱՀ