ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Կիպրոսի կառավարությունը որոշում է ընդունել չեղարկել երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր համարվող կորոնավիրուսի թեստի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:
Ընդ որում, սահմանափակումները կհանվեն ինչպես օդանավակայաններում, այնպես էլ նավահանգիստներում:
Կառավարությունից հայտնել են, որ նման որոշման պատճառը երկրում էպիդեմիոլոգիական իրավիճակի բարելավումն է: