ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Մայիսի 27-ին, ժամը 14։46-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Արման» խանութի մոտակայքում, այրվում է տնակ:
Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։09-ին։
--00--ԱԱ