ԵԱՏՄ-ի շրջանակներում ազգային արժույթներով փոխհաշվարկների բաժինը հասել Է 75 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Իյա Մալկինա

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջեւ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ծավալը  հասել Է 75 տոկոսի:

Մայիսի 27-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիում այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայումս (ԵԱՏՄ-ում – ծանոթ. խմբ.) փոխադարձ առեւտրի 75 տոկոսն իրականացվում Է ազգային արժույթներով»,- ասել Է նա:

Մալկինան հնարավոր Է համարել, որ մոտ ապագայում այդ ցուցանիշը կարող Է մեծանալ, քանի որ դրա համար պատշաճ շուկայական իրադրություն Է առաջանում:

«Հանձնաժողովի փորձագետների գնահատմամբ՝ մենք կարող ենք ակնկալել դրանց բաժնի աճ մինչեւ 85 տոկոս»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԱԱ