Մոսկվան սպասում է, որ Կիևը կընդունի ՌԴ-ի նչեցրած պահանջները․ դրանք տարածքային զիջումներ չեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Դմիտրի Պեսկով

Մոսկվան սպասում է, որ Կիևը կընդունի Ռուսաստանի հնչեցրած պահանջները և կհասկանա իրական իրավիճակը։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի Դմիտրի Պեսկովը։

«Դրանք տարածքային զիջումներ չեն։ Կիևը պետք է դե-ֆակտո ընդունի ստեղծված իրավիճակը և սթափ գնահատի այն»,-ընդգծել է նա։

Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի ընդունում Արևմուտքի մեղադրանքն առ այն, թե Ռուսաստանն է արգելափակում Ուկրաինայից ցորենի արտահանումը։ Նման շրջափակմանը, ըստ նրա, հանգեցրել են Արևմտյան երկրների գործողությունները։

--00--ԱԱ