Սուբվենցիոն ծրագրերի արժեքում տասնապատիկ աճ ունենք. վստահեցնում է ՀՀ փոխվարչապետը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Համբարձում Մաթևոսյան

Հայաստանում համայնքների խոշորացումից հետո սուբվենցիոն ծրագրերի հայտերի ստացման գործընթացում դրական դինամիկա կա: 

Այս մասին ՀՀ կառավարության նիստում նշել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Նրա խոսքով, 2019 թվականին ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը մեկ մարզի կտրվածքով եղել է 1,5 մլրդ դրամի սահմաններում։

«Այսօր արդեն տասնապատիկ ավելի աճ ունենք: 2021 թվականին թվում էր, թե կարողությունների աճը հասել է այն մակարդակին, որ համայնքներն ավել հայտեր չեն ներկայացնելու»,- ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ այսօր ստացված հայտերի նախական տվյալներով արժեքը կազմում է  մինչև 13 մլրդ դրամ»,- նշել է փոխվարչապետը:

--00--ԱԱ