Հայտնի է՝ որքան կպահանջվի Մխիթարյանի վերականգնման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Մխիթարյան վնասվածք

«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյենորդի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղի 17-րդ րոպեին վնասվածք ստացավ ու փոխարինվեց:

Armsport.am-ի տեղեկություններով, Մխիթարյանի վնասվածքը կրկնվել է, բայց, բարեբախտաբար, այն այնքան էլ լուրջ չէ:

Հայ ֆուտբոլիստի վերականգնման համար 2 շաբաթ կպահանջվի:

--00--ԱԱ