Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ նավթամթերքի մատակարարման մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

տնտեսական

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, վավերացրել է նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը: Այն ստորագրվել էր Նուր Սուլթանում 2020 թ. հուլիսին։ Այս մասին հայտնում է 1Lurer.am-ը։

«Համաձայնագրով նախատեսվում է ինդիկատիվ հաշվեկշիռներով նախատեսված ծավալներով ներքին սպառման համար Ղազախստանից Հայաստան մատակարարվող ապրանքներից արտահանման մաքսատուրքերի չեղարկում, ցանկով չհաստատված, ինչպես նաև ինդիկատիվ հաշվեկշիռներով չնախատեսված ապրանքների մատակարարման արգելք»,- ասված է Սենատի տնտեսական քաղաքականության, ինովացիոն զարգացման և ձեռներեցության հանձնաժողովի եզրակացության մեջ:

Ընդ որում՝ Ղազախստանից Հայաստան մատակարարվող ապրանքները ենթակա չեն արտահանման ԵԱՏՄ և երրորդ երկրներ։

Համաձայնագիրն ուղարկվելու է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ստորագրմանը:

--00--ԿԿ