ԱՄՆ-ից մայիսի 25-ին տիեզերք է դուրս բերվել հայկական առաջին արբանյակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Սփեյս Իքս» տիեզերանավով մայիսի  25-ին՝ ժամը 22:35-ին, երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։ Այս մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական դարաշրջան։ Մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է ՀՀ-ում և արտադրանքը։ Առաջիկայում ՀՀ-ում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան։ Կառավարման կենտրոնի գլխավոր նպատակներից է տիեզերական լուսանկարների ստացումը։ Դրանք մեզ կօգնեն սահմանների պահպանության և այլ կարևոր հարցերում», - ասել է նա։

նկար

նկար
նկար

--00—ԼՄ