ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Սևծովյան նավատորմի և ինժեներական զորքերի սակրավորներն ավարտել են Մարիուպոլի նավահանգստի տարածքի ականազերծումը։
Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ականազերծման ընթացքում ստուգվել է 134 կառույց: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 12 հազար պայթուցիկ առարկա և զենք, որոնք թողել են ուկրաինացի զինյալները», - հայտնել են նախարարությունից։
--00--ԱԱ