ՊՆ N զորամասի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են գործնական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

image.jpg

N զորամասի ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ մայիսի 24-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Իրականացվել են ինժեներական քողարկման, ականների հայտնաբերման և ոչնչացման գործողություններ։ Հրամանատարը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստության մակարդակն ու գործողությունների ներդաշնակման կարողությունները։

--00--ՀԶ             
 

 

Տեսանյութեր