ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը գրում է․
«Այսօր` մայիսի 24֊ին, ընդունել եմ Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին:
Կարևորել եմ Արցախի գործընկերոջս հետ նման ձևաչով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:
Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար, շնորհավորել ԱԻ նախարար նշանակվելու առթիվ, ինչպես նաև բարձր է գնահատել ԱԻ նախարարության կողմից պատերազմի ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության պատշաճ կազմակերպումը:
Քննարկել ենք մի շարք հարցեր, պայմանավորվել, որ նման հանդիպումները և անձնական շփումները կլինեն շարունակական»:
--00—ԼՄ