ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Ջանիկ Սահակյանը պարտվեց մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականից 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը մրցեց Ուկրաինայից Յելմիր Նաբիեւի հետ և պարտվեց:

Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնի հայ բռնցքամարտիկներից մյուսը` Նարեկ Զախարյանը (71կգ), ով  որակավորման փուլի առաջին մենամարտը կանցկացնի սլովակ Թեքեքս Միկալի հետ:

Եվ երեկոյան շրջափուլի ընթացքում պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն, ով ուժերը կչափի Մոլդովայից Քոսիան Դմիտրիի հետ: Երեկոյան շրջափուլի մենամարտերը մեկնարկում են 18:00-ից, իսկ հայ բռնցքամարտիկի մենամարտը 4-րդն է:

--00--ԿԿ

Տեսանյութեր