ՀՀ և ՌԴ ՄԻՊ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել․ ռուս պաշտոնյան Գրիգորյանին հրավիրել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

1

 

Մայիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։ Ինչպես նաև երկուստեք վերահաստատվել է հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը։

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը առաջարկել է հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն. Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սիրով ընդունել է հրավերը։

--00—ԼՄ

Տեսանյութեր