Իրավապահները վաղ առավոտյան գործողություններ են արել Երևանում էշով ակցիա արած դաշնակցականի տանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

download_4.thumb_.png

Իջևանում ՀՅԴ Ավետիս Ահարոնյան կոմիտեն տեղեկացրել է, որ առավոտյան իրավապահները գործողություններ են իրականացրել Սևադա Ղուկասյանի Աչաջրի տանը։

«Դաշնակցության դեմ հարձակումները շարունակվում են և այսօր առավոտյան ժամը 06։00֊ին հերթական շոուն տեղի ունեցավ մեր ընկեր Սևադա Ղուկասյանի Աչաջրի տանը։

Տանը Սևադայի կինն էր, հայրը,մայրը և անչափահաս որդին ։

Սևադան պայքարին մասնակցում է ընտանիքի հետ պայքարի առաջին օրվանից, ընկերներ վարձքներդ կատար»։

Հիշեցնենք, որ Սևադա Ղուկասյանը ԱԺ֊ի մոտ էշ էր բերել և ԱԺ֊ում գտնվող Նիկոլ Փաշինյանին կոչ էր անում իջնել, որպեսզի նրան ավանակով հեռացնի`«ինչպես իջևանցիները հեռացնում են դավաճանին»։ Նա ԱԺ֊ի մոտից բերման էր ենթարկվել։

--00--ՀԶ             
 

Տեսանյութեր