Նիկոլին վռնդելուց հետո ՀՀ-ն չունի որևէ պարտավորվածություն՝ դրա պայմանավորվածությունները կատարելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

default.jpg

Բրյուսելում ոչ մի փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել։ Մինչ օրս Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված ոչ մի փաստաթուղթ ներպետական վավերացման գործընթացով չի անցել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա նաեւ նշել է. «Ադրբեջանի, որևէ այլ երկրի և միջազգային կազմակերպության առջև Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել։ Բոլոր ազգակործան փաստաթղթերը ստորագրել և պայմանավորվածությունները ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Դրանք նա կարող է կյանքի կոչել, քանի դեռ նա գտնվում է իշխանության ղեկին։ Նրան վռնդելուց հետո, Հայաստանը չունի որևէ պարտավորվածությունը դրա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։

Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելն օրհասական և կենսական խնդիր է։ Նա հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է։ Նրա յուրաքանչյուր օրվա պաշտոնավարումն աղետ է մեր պետության և ժողովրդի համար։ Մեկ օր շուտ, մեկ ժամ շուտ նա պետք է վռնդվի և դրանով իսկ կանխվի մեր պետության վերջնական կործանումը։

Պետք է անցնել առավել վճռական գործողությունների։ Անհրաժեշտ է բոլորիս ուժն ու միասնությունը։ Մեր լռությունը, պասիվությունը, անտարբերությունը պատմական մեղք է, որի համար որևէ բացատրություն չի կարող գտնվել ո՛չ հիմա, ո՛չ ապագայում»:

--00--ՀԶ