Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի և ընդդիմադիրների բնակարաններում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

նկար

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ իր կուսակցի և մի խումբ այլ ընդդիմադիրների բնակարաններում խուզարկություններ են։

«Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը: Այս ամենը կարող էր շատ ծիծաղելի լինել, եթե այսքան զավեշտալի չլիներ: Արսենը պայքարող տեսակ է, Արսենը հայրենասեր է, Արսենը սիրում է իր հայրենիքը և հային: Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահել, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է: Արսե՛ն ջան, պի՛նդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի:

Հ․ Գ․ Նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդդիմադիր մի խումբ այլ գործիչների բնակարաններում: Տղե՛րք, պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու», - գրել է Վանեցյանը:

--00—ԼՄ

Տեսանյութեր