Հանձնաժողովի անդամների կենսագրությանը ծանոթանալով՝ կարելի է կարեկցել մեր պետությանը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ գրել էինք, սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը նույնպես գլխավորելու է Մհեր Գրիգորյանը: Երիտասարդ հեղափոխականները կարծես թե հասկացել են, որ կարեւոր հարցերում ոչ թե երիտասարդ տգետներին է պետք առաջ քաշել, այլ՝ փորձառու տարեցներին: Սակայն հանձնաժողովի մյուս անդամների կենսագրությանը, վարքուբարքին ծանոթանալով՝ կարելի է միայն կարեկցել մեր պետությանը:

Մեր սահմանների հարցերը կարգավորելու են նախարարների մի խումբ տեղակալներ, որոնց անունները գրեթե ոչինչ չեն ասի ընթերցողին, երկուական անձ` զինված ուժերից եւ ԱԱԾ-ից, Կադաստրի կոմիտեի նախագահի երկու տեղակալները, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր