Գրանցվել է 125 արտակարգ դեպք. արձանագրվել է 9 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

․

Մայիսի 16-ից 22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 387 դեպք, որից 125-ը արտակարգ, այդ թվում՝ 45 հրդեհի, 5 փլուզման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 143 կենցաղային կանչ. տուժել է 65 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:

Արձանագրվել է թունավորման 12 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

--00--ԱՀ

Տեսանյութեր