Շենքերի էներգաարդյունավետությունը կբարձրանա․ սեփականատերերը կխնայեն ջեռուցման ծախսի 50 %-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

նկար

Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ գործընկերների հետ համատեղ էներգախնայողության ծրագրի շրջանակում նախատեսում է մեկնարկել բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ուղղված միջոցառումներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման դեպքում շենքի էներգաարդյունավետության մակարդակը էապես կբարելավվի, բնակարանների սեփականատերերը կխնայեն ջեռուցման ծախսերը (մինչև 50 %) և կբարելավվեն ներշենքային հարմարավետության պայմանները:

--00—ԼՄ