Եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ չի լինի, վաղը կշարունակենք․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
 

283693905_494473192466313_7337272726830936923_n.thumb_.jpg

ԱԺ պատգամավոր, ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով վաղվա անելիքների մասին։

Գրառում ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես և հայտարարել էինք` այսօր վաղ առավոտվանից շարունակվում են անհնազանդության ակցիաները. մեր հարյուրավոր քաղաքացիներ ամենատարբեր ձևերով ամեն օր դրսևորում են իրենց արդար բողոքը:

Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։
Վաղը՝ մայիսի 24-ին, առավոտյան՝ ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք:

Իսկ նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, այս անգամ արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ կմեկնարկի մեր հանրահավաքը:

Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը:

Եվ ուրեմն, կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում»։

--00--ՀԶ