«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետման դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

f628b69ef7640d_628b69ef7644d.jpeg

2022 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողն ահազանգել է, որ արտաքին պահակետերից մեկի տարածքում փշալարերից փաթեթ է կախված:

Ահազանգից անմիջապես հետո նշված տեղում հայտնաբերվել է թելով ամրացված սև գուլպա, որում առկա են եղել այլ գուլպաներով առանձնացված 5 բջջային հեռախոս, 1 անլար ականջակալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,10 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբուսաբանական փորձաքննություն:

--00--ՀԶ             

 

Տեսանյութեր