Ուրախ կլինեմ, որ քննությունը պատասխանի բոլոր հարցերին․ Թորոսյանը՝ կովիդի մասով կոռուպցիայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

արսեն թորոսյան դիմակով

Իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ՝ երեկոյան, վաղուց արդեն տխրահռչակ համարվող Արմենիա ՏՎ-ի ավելի տխրահռչակ համարվող «Սուր անկյուն» հաղորդաշարը՝ հաղորդավարին բնորոշ «խորհրդավոր» ձայնով գուժեց հերթական կոռուպցիոն սկանդալի մասին՝ կովիդի դեմ մեր պետության պայքարը անվանարկելով, որպես կոռուպցիոն բուրգ։ Իհարկե հասկանալի է այդ զլմ-ի մտածելակերպը, երբ նրանց երբեմնի (կամ միգուզե գործող) տերերը առիթը բաց չէին թողնում ազգային աղետների կամ խնդիրների լուծման գործընթացում կոռուպցիոն բուրգեր ստեղծել և հարստանալ դրանց վրա։ Եվ հավանաբար նրանց դժվար է պատկերացնել, որ կառավարությունը կարող է հազարավոր, այդ թվում՝ հենց այդ զլմ-ի և նրանց հարազատների, կյանքեր փրկելու համար չխնայել միլիարդավոր դրամներ՝ սարքավորումներ և դեղորայք ձեռքբերելու, հազարավոր բուժաշխատողների վարձատրելու և բուժհիմնարկներ նորոգելու վրա։ Չէ որ կարելի էր հանգիստ դա չանել՝ թողնելով այդ բեռը հենց պացիենտների վրա, չփրկել նրանց մոտալուտ մահից և այդ գումարներով այլ ձեռքբերումներ անել իրենց իսկ սեփական ֆիրմաներից։

Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությանը անդրադարձել եմ, այն իրականացվել է թերի տեղեկատվության վրա, որը պատշաճ չի տրամադրվել լիազոր մարմնի կողմից և միայն ուրախ կլինեմ, որ քննությունը պատասխանի բոլոր հարցերին»։

--00—ԼՄ