Այսօր մետրոպոլիտենի տարածքից ոստիկանություն է բերվել ակցիայի 3 մասնակից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

հասարակական

Այսօր մետրոպոլիտենի տարածքից ոստիկանություն է բերվել 3 անձ։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Ակցիայի մասնակիցները բերման էին ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։
 
Բողոքի ակցիաների մասնակիցները կարճ ժամանակով փակել էին մետրոյի «Երիտասարդական» կայարանի մուտքը և վանկարկում էին․ «Արցա՛խ, Արցա՛խ, Արցա՛խ»։

Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։

Տեսանյութեր