Չինաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԱՄՆ-ին Բայդենի հայտարարության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Չինաստան Թայվան ԱՄՆ

Չինաստանը վճռական բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ Ջո Բայդենի՝ անհրաժեշտության դեպքում Թայվանը ռազմական ճանապարհով պաշտպանելու պատրաստակամության մասին հայտարարության կապակցությամբ։ 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինին հղումով։

«Չինաստանն իր խիստ դժգոհությունն ու վճռական բողոքն է հայտնում ամերիկյան կողմի հայտարարության կապակցությամբ։ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է»,- պարզաբանել է Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակը։

Արտաքին գործերի նախարարությունը նաև հորդորել է ԱՄՆ-ին զգույշ լինել Թայվանի հարցում իր հայտարարությունների և գործողությունների մեջ։

«Չինաստանը վճռական գործողություններ կձեռնարկի իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար», - եզրափակել է Վենբինը։

--00--ԱԱ