Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք. մահացել է 1 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

default (2).jpg

Հայաստանում մայիսի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 22 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422939-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 11121 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3089295 է:

Փաստացի այս պահին բուժվում է 541 պացիենտ, ավելացել է 2-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 412090 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 19 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. մահացածների թիվը 8624 է:

--00--ՀԶ             

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր