Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Լիտվայի նախագահ

Մայիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան է այցելել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդանի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին հայտնում են Մատենադարանից։

Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի հետ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը:

--00--ԱԱ