ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 02:12-ին Բորջոմի քաղաքից 9 կմ հարավարևելյան մասում գտնվող Անդեզիտ գյուղի մոտակայքում 3,6 (ML) մագնիտուդ, իսկ ժամը 04։42-ին Դեդոփլիսծկղարո քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Լենինովկա գյուղում 3,3 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել։ Հաղորդում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը, գրում է «Ալիք Մեդիա»-ն
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։
--00--ՀԶ