Գեղարքունիքում բախվել են Ford Escape-ն ու Niva-ն.վիրավորների մեջ է Մարտունու կանանց խորհրդի նախագահը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

․

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:50-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Փամբակ գյուղի վարչական տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, Մյասնիկ  Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արմեն Հայրապետյանի վարած Ford Escape մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ Աշխեն Քոլոզյանն ու  Մարիամ Զիրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Քոլոզյանը Մարտունու կանանց խորհրդի ղեկավարն է, իսկ Մ. Զիրոյանն ու վարորդ Ա. Հայրապետյանը Մարտունու կանանց խորհրդի աշխատակիցներ են:

--00--ԱՀ