Իրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

մթերք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, դիտարկում են իրականացրել Երևանի Շահումյան 4-րդ փողոց, տուն 1 հասցեում գործող «Տարոն-Տաթև» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում։

Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

Վերահսկողական միջոցառման արդյունքում խանութում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք, մասնավորապես՝ 2 կգ եփած երշիկ «Գանձասար», 0,1 կգ եփած երշիկ բժշկական «Գանձասար» (Աթենք ՍՊԸ), 4 հատ 0,5 լ գարեջուր «Բալտիկա 7» (Պրեմիեր Բեվերիփիս ՓԲԸ), 400գ Կարկանդակ բիսկվիտային «Կովիս», 6 հատ 0,5 լ գազավորված ըմպելիք «Ֆանտա», 2 հատ 0,5 լ գազավորված ըմպելիք «Սփրայթ», 1 հատ 450գ կեֆիր «Մարիաննա», 1 հատ 400գ մածուն «Մարիաննա», 3 հատ 0,5 լ կվաս «Վանառզ» (Քվիմարգո ՍՊԸ), 2 հատ 0,25 լ գազավորված ըմպելիք «Սփրայթ»:

Վերը նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և ոչնչացվել։

--00--ԱԱ