Ռուսական բանակի հերոս հայ սպան․ ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Մարտիրոսյանի սխրանքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Պավլիկ Մարտիրոսյան

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ՌԴ Զինված ուժերի՝ Ուկրաինայի ապաազգայնացման հատուկ գործողության ժամանակ մոտոհրաձգային բրիգադի կապի պետ, փոխգնդապետ Պավլիկ Մարտիրոսյանի խիզախ և անձնուրաց գործողությունների շնորհիվ հակառակորդի զինյալները լքել են իրենց զբաղեցրած դիրքերը։

«Փոխգնդապետ Մարտիրոսյանը, վտանգելով իր կյանքը, գտնվելով հակառակորդի ուժեղ կրակի տակ, նետվել է ջուրը և մեքենայից դուրս է բերել բազմաթիվ բեկորային վնասվածքներ ու կոտրվածքներ ունեցող երեք զինծառայողի, որից հետո կազմակերպել է ընկած զրահափոխադրիչի գործարկումը՝ դրանով իսկ կանխելով կապի սարքավորումների կորուստը»,- մանրամասնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։

--00--ԱԱ