«Ազով» գնդի հրամանատարը հայտնել է հրադադարի մասին․ վարկած կա, որ գերի կհանձնվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Ազով գունդ

«Ազով» ազգային գնդի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն ուղերձ է հրապարակել և հայտարարել Մարիուպոլի պաշտպանությունը դադարեցնելու մասին՝ իբր Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարության հրամանով՝ հանուն «մարդկանց կյանքն ու առողջությունը փրկելու»։ 

Ինչպես փոխանցում է Ռիբար-ը, ուղերձն ընդամենը փաստի ուշացած արձանագրում է, քանի որ Ազովստալում մարտերն ավարտվել են մի քանի օր առաջ, իսկ Մարիուպոլի բնակելի թաղամասերը նույնիսկ ավելի վաղ ամբողջությամբ մաքրվել են։

Պրոկոպենկոյի խոսքով՝ բոլոր խաղաղ բնակիչները դուրս են բերվել գործարանի տարածքից։ Զինված կազմավորման հրամանատարը խոսել է նաև վիրավորների տարհանման մասին և խոստացել, որ, ի վերջո, բոլորին ավելի ուշ կփոխանակեն։ 

Նա նաև հայտարարել է «Ազովի» մահացած զինյալների մարմինները Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում գտնվող նրանց հարազատներին փոխանցելու շուրջ բանակցությունների մասին։ Միաժամանակ, Պրոկոպենկոն չի մանրամասնել իր մյուս ենթակաների և այլ բնակիչների ճակատագրի մասին։

Դատելով կադրերից ու ֆոնից, տեսաուղերձն արվել է ոչ թե Ազովստալի նկուղներում, այլ ցամաքային հարթության վրա։ Ինքը հրամանատարը տեքստը կարդում է՝ հագին ունենալով սովորական շապիկ, վիրակապված ձեռքով ու անզեն։

Ռիբար-ը հիշեցնում է նաև այն վարկածը, ըստ որի՝ Պրոկոպենկոն և նրա հավատարիմ զինակից «Կալինան» երբեք չեն եղել գործարանի տարածքում և միշտ տեսագրել են թիկունքից, ապա տեսանյութում տիրող իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ «Ազովի» հրամանատարն ակնհայտորեն պատրաստվում է գերի հանձնվել։ Հնարավոր է, որ սա նրա վերջին տեսանյութն է։

--00--ԱԱ