Փաշինյանի ելույթի ընթացքում ընդդիմադիրները փորձեցին ճեղքել ՊՊԾ-ականներին և մտնել Մարիոթի դահլիճ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

նկար
Ընդդիմադիր պատգամավորները քիչ առաջ մտել են Մարիոթ հյուրանոց, որտեղ տեղի է ունենում Ժողովրդավարության հայկական ֆորումը։ Միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և իշխանական պատգամավորներ։   

Ընդդիմադիր պատգամավորներից Աննա Մկրտչյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Ասպրամ Կրպեյանը միջոցառման դահլիճի մուտքի մոտ կանգնած ՊՊԾ աշխատակիցներից պահանջեցին թույլ տալ, որպեսզի իրենք մտնեն սրահ, սակայն պահպանություն իրականացնողները մերժեցին՝ պահանջելով անուններ ներկայացնել, և թույլտվություն ստանալուց հետո միայն նրանք թույլ կտան պատգամավորներին մտնել սրահ։ Պատգամավորները փորձեցին ուժով մտնել, սակայն, սկվեց հրմշտոց։

--00—ԼՄ

Տեսանյութեր