Պապիկյանի նախագահությամբ մայիսի 24-ին տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Սուրեն Պապիկյան

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Խորհրդակցությունը տեսակոնֆերանսի միջոցով վարելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները։

--00—ԼՄ