Ռուբլին արժևորվել է, դոլարը՝ արժեզրկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1097f62c_96ec_4c70_80fe_a2bc9babb5b4.thumb_.jpg

Մայիսի 20-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ ԱՄՆ դոլարը վաճառվում է միջինը 454.24 դրամով՝ մայիսի 18-ի համեմատ արժեզրկվելով 0.39 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ ՀՀ բանկերում դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 462 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 462 դրամ:

Եվրոյի միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 474.06 դրամ (մայիսի 18-ի համեմատ արժեզրկվել է 1 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 486 դրամ։

Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, վերջին օրերին այն զգալի արժևորվել է: Մասնավորապես, միջին փոխարժեքն այսօր կազմում է 6.66 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7.25 դրամ։

--00--ՀԶ