Վարչապետ Փաշինյանը մայիսի 22-ին կհանդիպի Ալիևի և Միշելի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

--00--ԱՀ