2018-ի և 2022-ի շարժումների միջև նմանություն տեսնելը կոպտագույն սխալ է․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Շարմազանով հանրահավաք

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Մի քանի տարբերություն 2018-ի ու 2022-ի շարժումների միջեւ։

Իհարկե 2018-ի եւ 2022-ի շարժումների միջեւ նմանություն տեսնելը կոպտագույն սխալ է։
2018 -ի շարժումը՝ պետությունը քանդելու շարժում էր,իսկ 2022-ի շարժումը՝պետությունը պահպանելու։
2018-ի շարժումն ուներ աշխարհաքաղաքական ու նատոական հովանավորներ,իսկ 2022-ի շարժման պատվիրատուն՝ հավաքական Հայն է։

2018-ի շարժման մասնակիցներն իրենց շարժումն հակադրում էին Արցախյան շարժմանը,իսկ 2022-ի շարժումը՝ Արցախյան շարժման հերթական փուլն է։

Եվ ամենակարեւորը. 2018-ի շարժումից Ալիեւը հիացած էր/ իր իսկ խոսքերով աջակցել է նույնիսկ/,իսկ 2022-ի շարժումից՝ վախեցած։

Առանց կապիտուլյանսների Հայաստան»,- գրել է ընդդիմադիր գործիչը։

--00--ԱԱ