Ալավերդիում հույների Ցեղասպանության հիշատակին նվիրված խաչքար է բացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

հույներ խաչքար

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում բացվել է հույների Ցեղասպանության հիշատակին նվիրված խաչքար։

Հուշահամալիրը պատրաստված է հայկական կարմիր տուֆից, մի կողմում հայկական զարդանախշերով խաչքար է, մյուս կողմում՝ սպիտակ մարմարից պատրաստված ավանդական հունական խաչ։

Հուշարձանը խորհրդանշում է երկու ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը և եղբայրությունը, որը գալիս է հազարամյակներից, Sputnik Armenia-ի հետ զրույցում նշել է Ալավերդու հունական համայնքի անդամ, «Հիպոկրատ» բժշկական հիմնադրամի ղեկավար Սիմոն Զախարովը։

--00--ԱԱ