Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

նկար

ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ։

«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:

Ըստ այդմ՝ հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,-նշվում է ՀՀ արտաքին գերատեսչության հայտարարությունում:

Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևը պնդում է՝ հայկական կողմը երկու անգամ չեղարկել է նախապես համաձայնեցրած հանդիպումները, պաշտոնական Երևանի այդ քայլը նա անպատասխանատու է որակել։

--00—ԼՄ