Կարմիր Խաչը գրանցում է «Ազովստալ»-ից տարհանված բոլոր ուկրաինացի զինվորականներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ԿԽՄԿ Ազովստալ

Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ- խմբ․) մայիսի 17-ից գրանցում է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը լքող բոլոր ուկրաինացի զինվորներին, այդ թվում՝ վիրավորներին, zn.ua-ի փոխանցմամբ՝ հայտնում է կազմակերպությունը։

«ԿԽՄԿ-ի կողմից օժանդակվող գրանցման գործընթացը ներառում է անձնական տվյալների լրացում, օրինակ՝ անունը, ծննդյան ամսաթիվը և մերձավոր ազգականը: Այս տեղեկատվությունը ԿԽՄԿ-ին թույլ է տալիս հետևել նրանց, ովքեր գերի են ընկել և օգնել նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ», - հայտնել են կազմակերպությունից:

Միաժամանակ, կազմակերպության ներկայացուցիչները ռազմագերիներին չեն տեղափոխում իրենց կալանավայրեր։

--00--ԱԱ