Իրանն ու Ադրբեջանը մտադիր են զարգացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Իրան Ադրբեջան

Թեհրանում կայացել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի և Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը, հայտնում է interfax.az-ը։

Զրուցակիցները քննարկել են անվտանգության ու պաշտպանության ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումները։

--00--ԱԱ