Իշխանափոխության վտանգ չեմ տեսնում, մեկ տարի առաջ է ընտրություն եղել ու ոչինչ չի փոխվել. Լ. Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

«Իշխանափոխության վտանգ չեմ տեսում, մեկ տարի առաջ է ընտրություն եղել և ՀՀ քաղաքացին իր ընտրությունը կատարել է, մեկ տարում որևէ բան չի փոխվել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանից հիասթափվածների թիվը մեծացել է:

«Մեկ տարվա ընթացքում Փաշինյանի նկատմամբ ժողովրդի համակրանքը մեծացել է, ընդդիմության հակառակ պնդումները ճիշտ չեն: Վստահ եմ, եթե ընդդիմությունն իշխանության գա՝ առաջինն է սկսելու Թուրքիայի հետ բանակցությունները:

Մեր կառավարությունը երկրի ռազմավարական օբյեկտները հանձնե՞լ է թուրքերի կառավարման, ի՞նչ է արել, որ թրքացնում է, դա կեղծ օրակարգ է»,-ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։