Փաշինյանը պատրաստ է կրակել՝ արդարանալով, որ հանուն բարձր նպատակների է անում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

 

Փաշինյանը պատրաստ է կրակել՝ արդարանալով, որ հանուն բարձր նպատակների է անում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Հայաստանը չպետք է խոնարհվի ահաբեկչական Թուրքիայի և Ադրբեջանի առջև՝ հրաժարվելով իր իրավունքներից։

Ղուկասյանի կարծիքով՝ մենք թույլ ենք տվել, որ Հայաստանում օլիգարխիկ համակարգ ձևավորվի, ինչի պատճառով միլիարդավոր դոլարներ են յուրացվել, ու մենք չենք կարողացել ինքնուրույն լուծել մեր անվտանգային հիմնախնդիրները։

Ըստ Ղուկասյանի՝ Փաշինյանն էլ օլիգարխիայի համար ցանկալի վարչապետ է, քանի որ ոչինչ չարեց գողացվածը  վերադարձնելու համար։

Բանախոսը նաև ավելացրեց, որ 10-15 միլիարդով մենք կարող ենք մեր սեփական անվտանգության համակարգը ձևավորել՝ առանց ուրիշների վրա հույսը դնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։