Ոստիկաններն ուզում են՝ Նիկոլն իրենց ոնց ուզի օգտագործի, բայց քաղաքացիները հարգեն. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

29145_hrant_melik_shahnazaryan1_m.thumb_.jpg

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թելեգրամի իր ալիքում գրել է.

«Որոշ ոստիկաններ, կարծես, նեղվում են, որ իրենց հանդեպ քաղաքացիներն անարգալից վերաբերմունք են ցույց տալիս։ Նոր կադրեր էի նայում, իսկապես ես էլ ինձ մի պահ վատ զգացի։

Բայց մյուս կողմից էլ մտածում ես՝ իսկ իրականում ո՞վ է ոստիկանին ավելի անարգալից վերաբերվում՝ ձեռքերը գրպանում իր հետ խոսացողը, թե՞ խաղաղ ցուցարարների վրա շան պես քսի տվողը։ Ասենք, էտ բարձրաստիճան ոստիկանը, որ նեղվում է, երբ իր ներկայությամբ հայհոյանք է հնչում, բա ինքը չի՞ նեղվում, որ ակնհայտ թափթփուկին բերել ոստիկանական համազգեստ են հագցրել, սև բերետներ դրել գլխներին ու այդ նույն բարձրաստիճան ոստիկանին շրջանցելով հրամաններ տալիս դրանց, որ կատարեն։ Նորից եմ հարցնում՝ ո՞վ է անարգում այդ ոստիկանին։

Չափ ու սահմանները լրիվ անցել են՝ ո՛չ մեծ են նայում, ո՛չ փոքր։ Ո՛չ կին, ո՛չ տղամարդ։ Ոստիկանի դիմաց զոհվածի հայր է հայտնվում, տարեց գիտնական… չեն նայում, տապալում գցում են գետնին, հետո ձեռքերը ոլորում տանում։ Դրանց ո՞նց հարգես։ Կամ էլ ո՞նց զանազանես՝ դիմացդ պատվարժան սպա է կանգնած, թե՞ «օլիգարխի ախռանիկ»։ Երկուսն էլ նույն համազգեստով են։

Դրա համար, երբ հարգանքից ենք խոսում, կարծում եմ առաջինը դրա մասին հենց իրենք՝ ոստիկանները պետք է մտածեն։ Նախ և առաջ պիտի օրենքի սահմաններում մնան ու թույլ չտան, որ տարբեր բջեր խառնեն իրենց շարքերին։ Այո, տհաճ վիճակներ շատ են լինում։ Բայց դա գալիս է նրանից, որ այդ նույն ոստիկանները կոտրվել են Նիկոլի առաջ։ Ուզում են՝ Նիկոլն իրենց ոնց ուզի օգտագործի, բայց քաղաքացիները հարգեն։ Այդպես չի լինում։ Չեն հարգելու։ Ավելին ասեմ, մարդկանց համբերության բաժակը լցվում է արդեն։ Ու այսպես մենք ոչ մի լավ տեղ չենք հասնելու։ Այնպես որ, հարգելի ոստիկաններ, մտածեք ասածներիս մասին ու նաև ձեր վիճակի մասին։ Լավ մտածեք»։

--00--ՀԶ